Եթե զույգը ցանկանում է առողջ երեխա ունենալ, հարկավոր է նախապես պատրաստվել բեղմնավորմանը: Ամենաքիչը բեղմնավորումից երկու տարի առաջ հարկավոր է վերանայել կենսակերպը և հրաժարվել վնասակար սովորություններից: Նման խորհուրդներով հանդես է եկել կենսաբան Գրեյս Դագդեյլը:

The Daily Mail-ը պատմում է, որ երկու տարում զույգը պետք է լուծի ավելորդ քաշի հետ կապված խնդիրները, կրճատի ալկոհոլի քանակը և թողնի ծխելը:

Նաև խորհուրդ է տրվում սկսել օմեգա-3, երկաթ և ցինկ՝ բեղմնավորման համար կարևոր նյութեր ընդունել: Լավ գաղափար է նաև մուլտիվիտամիններ սկսել խմելը:

Որպեսզի կենսակերպի այս բոլոր դրական փոփոխություններն ազդեն ձվաբջիջների որակի վրա, մի քանի ամիս կպահանջվի: Իսկ տղամարդկանց սերմնահեղուկի որակը փոխվում է 3 ամսում:

Հետազոտությունները ցույց են տվել, որ ամեն 10-րդ տղամարդը կարող է բարձրացնել վերարտադրողականությունը՝ փոխելով կենսակերպը: Դրա համար խորհուրդ է տրվում շաբաթական 3 անգամ մարզվել, սննդակարգում ընկույզ, կանաչ տերևավոր բանջարեղեն ներառել և քիչ ալկոհոլ օգտագործել:

Կանանց խորհուրդ է տրվում հետևել վիտամին D-ի մակարդակին: Այն նպաստում է արգանդի պատին սաղմի ամրացմանը: Կարևոր է նաև յոդը. այն ազդում է բեղմնավորման հավանականության և երեխայի զարգացման վրա:

news.am