Մոդել Ալեսանդրա Ամբրոսիոն ընկերոջ՝ 38-ամյա Նիկոլո Օդիի եւ երեխաների՝ 10-ամյա Անյայի եւ 6-ամյա Նոայի հետ հանգստացել է հունական Միկոնոսում։
Victoria's Secret-ի նախկին «հրեշտակը» երկար ժամանակ է անցկացրել լողափին եւ ցուցադրել իր Gal Floripa ապրանքանիշի լողազգեստները։ 38-ամյա մոդելը լուսանկարվել է լողափին։
Մոդելը մանուշակագույն լողազգեստ է կրել, որը բաց է մեջքի հատվածում եւ խորը լանջաբացվածք ունի։ Այն ընդգծել է Ամբրոսիոյի սլացիկ կազմվածքը։ «Ցանկանում եմ, որ իմ յուրաքանչյուր առավոտ հենց այսպիսի տեսք ունենա», «Ինչպես միշտ դու հիասքանչ ես», «Գեղեցիկ մարմին։ Արվեստի գործ»,- լուսանկարները մեկնաբանել են հետեւորդները։