Նյու Յորքում կինը գտել է իր կատվին, որն անհետացել էր 11 տարի առաջ: Այս մասին հայտնում է ABC7- ը:
Կնոջ խոսքով՝ 11 տարի առաջ ինչ-որ մեկը բացել է իր տան դուռը, և «Վագր» անունով երեք տարեկան կատուն դիմել է փախուստի:
Դրանից հետո նրանք տեղափոխվել են, բայց տան նոր տերերին խնդրել են իրենց տեղեկացնել, եթե բակում կատու տեսնեն:
Վերջիվերջո, կատվին հայտնաբերել է տեղի կենդանիների ապաստարանի աշխատակիցներից մեկը, ըստ որի՝ երեք տարի շարունակ անօթևան կատուն եկել է իր տան մոտ:
Որոշ ժամանակ անց կինը հայտնաբերեց, որ կատուն միկրոչիպ ունի: Նրա վերաբերյալ տեղեկատվության շնորհիվ նա կապ է հաստատել կատվի սեփականատիրոջ հետ և նրան վերադարձրել ընտանիքին: