Հետազոտողների միջազգային խումբը տեսանկարահանել է հանրահայտ «Տիտանիկ» նավը, որը 1912 թվականին աղետի հետևանքով սուզվել էր օվկիանոսի հատակը: Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ նավը նկարահանվել է 4K ձևաչափով: Այս մասին գրում է The Guardian-ը:

Հաղորդվում է, որ միջազգային խումբն իրականացրել է ջրասուզման հինգ դեպք: Սուզումները կատարվել են «Թրիտոն» սուզանավերով: «Տիտանիկ» նավը, որը ժամանակին համարվում էր «անհաղթելի», գտնվում է ծովի մակարդակից 4 հազար մետր խորության վրա։ 

Հրապարակված կադրերում երևում է, որ նավի առաջամասը քայքայվել է աղային քայքայումներից և բակտերիաներից: Հետազոտողների համաձայն՝ քայքայման գործընթացը կշարունակվի, քանի որ դա բնական երևույթ է:

«Տիտանիկ»-ը 1912 թվականի ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերն առաջին ուղևորության ժամանակ, բախվելով այսբերգի, խորտակվել էր Հյուսիսային Ատլանտիկայում: Առաջին անգամ նավի բեկորները հայտնաբերվել են Ռոբերտ Բալարդի արշավախբի կողմից՝ 1985 թվականին։ Հետագայում տարբեր արշավախմբեր օվկիանոսի հատակից դուրս են բերել հազարավոր հետազոտման ենթակա առարկաներ:

Image result for Titanic explorers dive reveals shocking state of wreck

Image result for Titanic explorers dive reveals shocking state of wreck

Image result for Titanic explorers dive reveals shocking state of wreck