Երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի Աննա Դովլաթյանն իր Instagram -ում բավականին ակտիվ է: Նրան հաճախ տեսում ենք նուրբ ու պայծառ կերպարներում, հմայիչ տեսանյութերում: Նրա միկրոբլոգի էջը բավականին նրբաճաշակ է «դասավորված». լուսանկարները հիմնականում նույն երանգներն ունեն ու գրեթե բոլորն էլ նրբությամբ են պարուրված:
Աննա Դովլաթյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներ-երկրպագուներին ներկայացել է եթերային ու քնքուշ կերպարում։ Կադրում նա կերպարանք է ընդունել դեկորատիվ լուսնի վրա, վառ դիմահարդարմամբ է, կրում է երկնագույն երանգի, երկարափեշ զգեստ։ Կադրին կից Աննա անգլերերն լեզվով գրել է․ «Դեպի լուսին եւ ետ»։
Օրեր առաջ հրապարակված լուսանկարում հմայիչ դերասանուհին պատկերված էր լողավազանում։ Կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ «Ոգեշնչում»,- մեկնաբանություններում գրել էր նա։ Աննայի լուսանկարը հիացրել էր հետեւորդներին. նրանք բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել։ «Հիասքանչ»,- նշել էր նրանցից մեկը։