Հոլիվուդյան դերասանուհի Սալմա Հայեքը նկարահանվել է արտասովոր «ծովային» ֆոտոսեսիայում։ Դերասանուհին լուսանկարները հրապարակել է Instagram-ի իր էջում։
Լուսանկարում 52-ամյա դերասանուհին գտնվում է ծովի ափին: Նա կրում է մանուշակագույն լողազգեստ, որն ընդգծում է նրա կազմվածքը:
Որոշ կադրերում ծովի ալիքներն ամբողջությամբ ծածկում են դերասանուհուն:
Լուսանկարների մեկնաբանությունում դերասանուհին գրել է, որ երբեմն մարդուն հարկավոր է «ջրի գրկում» հայտնվել ու պարզապես հանգստանալ: