Համացանցում են հայտնվել ռուս երգչուհի Ալլա Պուգաչովայի հազվագյուտ լուսանկարները։ 1999թ.-ին արտիստը լուսանկարվել է «Vogue» ամսագրի համար։ Ֆոտոշարքն արվել է ամսագրի ռուսական տարբերակի համար։ Լուսանկարների հեղինակը Ռոբին Դերիկն է, որն ավելի ուշ դարձել է բրիտանական «Vogue»-ի ստեղծագործական տնօրենը։ Լուսանկարիչ Ասետ Գերոեւայի Instagram-յան հրապարակմանն ուշադրություն է հրավիրել Starhit-ը։ 

Картинки по запросу пугачева vogue 1999

Ըստ տեղեկությունների՝ այդ ժամանակ Ալլա Բորիսովնան կոնֆլիկտ է ունեցել ամսագրի գլխավոր խմբագրի Ալյոնա Դոլեցկայայի հետ, որը փորձել է նրան պարտադրել նկարահանման իր տեսլականը։ Շատերը գիտեն, որ Պուգաչովային դժվար է հրամայել, այդ պատճառով նրանց միջեւ լուրջ կոնֆլիկտ է տեղի ունեցել, սակայն ավելի ուշ լրագրողը որոշել է խոսել երգչուհու հետ եւ հանգիստ բացատրել իրավիճակը։

Լուսանկարներում Ալլա Բորիսովնան պատկերված է երկար, ուղիղ մազերով եւ վերարկուով։ Գրեթե բոլոր լուսանկարները սեւ-սպիտակ գունավորմամբ են, դրանցից մի քանիսում Պուգաչովան ակնոց է կրում եւ գեղեցիկ գլխարկ։

 

Похожее изображениеПохожее изображение

 

 

style.news.am