ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային ուսումնասիրությունների ազգային վարչությունում հայտարարել են, որ 2019-ի հուլիսին ջերմաստիճանն ամենաբարձրն եղել՝ օդերևութաբանական ուսումնասիրությունների 140-ամյա պատմության մեջ։
Հուլիսին միջին ջերմաստիճանը 0․95 աստիճանով բարձր էր միջին ցուցանիշից, որը գրանցվել է 20-րդ դարում։
Հուլիսը շրջանցել է 2016-ին սահմանված ռեկորդը, որն ամենաշոգ ամիսն է եղել 1880-ից ի վեր։