1. Վեճից խուսափելը կամ թեման փոխելը

Երբ տղամարդն իր իրավացությունը պաշտպանող փաստեր չունի, նա խուսափում է ցանկացած վեճից։ Իսկ երբ կինը փորձում է հարթել վեճը տղամարդու հետ այն քննարկելով, նա նրան հիստերիկ է «դարձնում»՝ իր իրավացիությունն «ապահովելով»։ Առճակատումից խուսափելու մեկ այլ միջոց է զրույցի թեման փոխելը։ Եթե կինը «տրվի սադրանքին», նա կրկին հիստերիկ կհամարվի, հակառակ պարագայում՝ տղամարդը նրան հիմար կհամարի։

2. «Իսկ դու, պարզվում է, այլ մարդ ես…»

Նման արտահայտություն կարելի է լսել տղամարդուց, որը հասարակ միջոցներով չի կարողացել հասնել իր ուզածին։ Քանի որ կինը ցանկանում է ավելի լավը երեւալ, նա շփոթվում է, երբ լսում է. «Ես բոլորին ասում էի, թե դու ինձ հասկանում ես։ Իսկ դու ամենեւին էլ այդպիսին չես...»։ Այդ խոսքերը հատկապես արդյունավետ են ազդում նրա վրա, երբ տղամարդը պատրաստվում է հանդիպել այն մարդկանց հետ, որոնց մոտ նա կնոջ մասին լավ բաներ է ասել։ Իսկ տղամարդն ուրախ է. չէ՞ որ նրան հաջողվել է ստանալ այն, ինչ ցանկանում էր։

3. Ձեր մտքերը կարդալը

Երբ տղամարդը ձեզ մանիպուլյացիայի է ենթարկում, նա անսպասելիորեն դառնում է ձեր մտքերը կարդացող էքստրասենս։ Ցանկալին ստանալու համար նա սկսում է ասել. «Դու ինձ սեքսուալ ես համարում, ես դա գիտեմ», «Դու կարծում ես, որ ես սրամիտ եմ, դա հաստատ է», «Չէ՞ որ գիտես, որ դա ճիշտ չէ» եւ այլն։ Որքան լավ կլիներ, եթե տղամարդիկ սկսեին կարդալ ձեր մտքերը ձեզ հաճոյանալու համար։ Բայց ոչ։ Եթե ձեր երկրպագուն հանկարծ խոսում է այն մասին, թե ինչ եք դուք մտածում ու զգում այս կամ այն հարցի շուրջ, նա պարզապես փորձում է ձեզ «ծրագրավորել», այսինքն՝ անգիտակից կերպով մտածել այնպես, ինչպես նա է ասում։ Եթե նույնիսկ սկզբում դիմադրեք, հետո կնկատեք, որ իսկապես մտածում եք այնպես, ինչպես նա է ասում։ Բայց հիշեք, դա պարզապաես մանիպուլյացիա է։

4. «Ես քեզ սիրում եմ»

Նման ատահայտությունը հիմնականոմ հնչում է հարաբերությունների վաղ փուլում՝ անկողին տանող ճանապարհին կամ արդեն անկողնում։ Կնոջ հանար դա ամենացանկալի բանն է, որ նա կարող է լսել, իսկ տղամարդու համար այն նշանակում է հետեւյալը. «Ժամանակն է, որ միասին քնենք»։ Բայց երկրպագուն դա ասում երբեմն ասում է զուգընկերուհու գլուխը պտտեցնելու եւ ցանկալին ստանալու համար։

5. Մեղքի զգացողությունը

Ավելի հաճախ մեղքի զգացողություն ունեցող կանայք չեն կարողանում դիմակայել տղամարդու՝ սեքսով զբաղվելու չարտահայտած առաջարկությանը, որը մի ամբողջ երեկո կամ մի քանի օր հոգ էր տանում նրա մասին, նվերներ նվիրում կամ տարբեր կերպ փորձում երջանկացնել իր ընտրյալին։ Եթե տղամարդն առանց ուղղակի առաջարկության ամեն ինչ դեպի անկողին է տանում, ճանապահը «զարդարելով» տարբեր հաճելի անակնկալներով, ապա նման կերպ նա անհնար է դարձնում ձեր՝ նահանջի ճանապարհը։ Ինչու՞։ Դուք մեղավոր կզգաք առատաձեռն երկրպագուին շնորհակալություն չհայտնելու համար։

6. «Միայն դու ես այսքան լավը»

Տղամարդկանց մանիպուլյացիայի եւս մեկ տեսակ են արտահայտությունները՝ ինչպես՝ «Միայն դու ես այսքան լավը», «Միայն դու ես ինձ հասկանում» եւ այլն։ Այսինքն նա, պատմելով ձեզ իր կյանքի սիրային եւ ոչ միայն սիրային տխուր պատմությունները, սկսում է թեթեւություն եւ ազատություն զգալ։ Ինչու՞։ Որովհետեւ դուք նրան լսեցիք, հասկացաք, աջակցեցիք, դուք շատ ավելին արեցիք, բացի մի բանից՝ այն, ինչ նա ձեզանից իսկապես սպասում է։ Եվ նա դեռ կփորձի ձեզ ամեն ինչում «անկրկնելի դարձնել», որպեսզի դուք ցանկանաք «միակը» լինել նաեւ այն բանում, ինչին նա փորձում է հասնել։

 


Աղբյուրը՝ Kleo