56-ամյա դերասան Անտոնիո Բանդերասը բարեգործական գալա երեկոյին ժամանել է ընկերուհու՝ 39-ամյա Նիկոլ Քիմպելի հետ:

Համատեղ այցի լուսանկարները հայտնվել են դերասանի Instagram-ում: «Նման հրաշալի երեկո տեղի ունեցավ երեկ Մարբելյեում»,- կադրը մակագրել է Բանդերասը, որտեղ նա սև սմոքինգով է, իսկ նրա հիասքանչ ընկերուհին՝ լանջաբացվածքով վարդագույն փարթամ զգեստով:

 

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դերասանուհի Պենելոպե Քրուզն իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի «Ցավ և փառք» ֆիլմի լոնդոնյան պրեմիերային կարմիր գորգով անցել է փետուրներով զգեստով: Նրա հետ միասին պրեմիերային ներկա է գտնվել Անտոնիո Բանդերասը: