60-ամյա երգչուհի Մադոննան մարզանք է արել կուլիսների ետեւում եւ ցուցադրել է հրաշալի ֆիզիկական վիճակը։

Դերասանուհին եւ երգչուհին լավ մարզավիճակում է։ Նա թողարկել է «Madame X» ալբոմը, որը հայտնվել է երաժշտական չարթերի առաջին հորիզոնականներում։ Նա հյուրախաղերի է մեկնում նոր շոուով՝ համերգների ընթացքում հավասար պարելով երիտասարդ պարողների հետ։ Այս ամենը նա անում է՝ գրեթե չհանելով բարձրակրունկ կոշիկները։

Մադոննան կիսվել է նկարահանումների ընթացքում արված լուսանկարով, որում ամբողջությամբ սեւ հագուստ է կրում։ Նա վերնամասում թափանցիկ բլուզ է կրում եւ կորսետ, կարճ շորտ եւ զուգագուլպաներ։ Երգչուհին նշել է, թե ինչպես է իրեն հաջողվում ուժով, ճկունությամբ ու էներգիայով լի լինել։

Փոփ երգչուհին ցուցադրել է նաեւ մարզանքը կուլիսների ետեւում։ Մադոննան համերգային հագուստով տեղավորվել է յոգայով զբաղվելու համար նախատեսված գորգին։ Նա մարզել է ուսերն ու գոտկային հատվածը։ Ապա նա շպատագ է ցուցադրել՝ մեջքին պառկած վիճակում։ Շպագատի այս տեսակը համարվում է ամենաբարդերից մեկը։

 

 

 

 

 NEWS.am STYLE