Ավստրալացի բլոգեր Սելեստա Բարբերը, որ հայտնի է իր զվարճալի լուսանկարներով, հայտնվել է Vogue Portugal ամսագրի շապիկին:
Ամսագիրը միանգամից երկու շապիկ է ներկայացրել նոր համարի համար: Դրանցից մեկի վրա սուպերմոդել Իրինա Շեյքն է՝ Victor Glemaud բրենդի սվիտերով և մեծ սպիտակ ականջողներով: Մյուսին Սելեստան է, որ պատկերված է նույն սվիտերով, բայց ականջօղերի փոխարեն ականջներից կախված են սուրճի պլաստիկե բաժակների կափարիչներ:
«Սելեստա Բարբերը ընդունեց մեր մարտահրավերը և համաձայնեց վերստեղծել Իրինա Շեյքի լուսանկարը: Վերջնական արդյունքն այնքան լավն է, որ արժանի է սեփական շապիկն ունենալու: Երկու շապիկ, մեկ համար և շատ հումոր: Ի վերջո, դա ճաշակի հարց է», – ասվում է Vogue Portugal- ի Instagram- ի պաշտոնական էջում: