Զարմանալի է, որ խաղային սմարթֆոններն առաջատար դիրքեր են գրավում:

Չինական Master Lu բենչմարկ-հարթակը հրապարակել է ամենաարդյունավետ և ամենահզոր սմարթֆոնների ցուցակը՝ 2019 թվականիի հուլիսի ցուցանիշներով, նշում է Gizchina-ին:

Առաջին տեղում ZTE Axon 10 Pro 5G խաղային սմարթֆոնն է, որը ստացել է 409,008 Master Lu միավոր: Նրանից հետո Asus ROG Phone 2-ն է՝ 390,015 վարկանիշով, երրորդ տեղը բաժին է ընկել Vivo iQOO Neo-ին, որը ստացել է 330.801 միավոր:

ZTE Axon 10 Pro-ն դարձել է ընկերության առաջին սմարթֆոնը, որն աշխատում է 5G-ով: Այն աշխատում է նոր Snapdragon 855 պրոցեսորով, 6 կամ 8 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ հիմնական հիշողությամբ:

Սմարթֆոնի կորպուսը պատրաստված է ապակուց և մետաղից:

Դիսփլեյն ունի 6,47 դյույմ անկյունագիծ, Full HD-ով աշխատող AMOLED էկրան: Մատնահետքի սկաները տեղադրված է հենց դիսփլեյում:

Ֆլագմենն ունի նաև եռակի տեսախցիկ՝ 48+20+8 ՄՊ հզորությամբ: Դիմային տեսախցիկը ստացել է 20 ՄՊ սենսոր:

Ամբողջական ցանկն ունի հետևյալ տեսքը.

ZTE Axon 10 Pro 5G-409 008 միավոր
Asus ROG Phone 2-390 015 միավոր
iQOO Neo-330 801 միավոր
Huawei Mate 20 X 5G -99 866 միավոր
Honor 9X Pro-267 339 միավոր
Huawei Nova 5i Pro-262 425 միավոր
Honor 9X-260 087 միավոր
Lenovo Z6-256 427 միավոր
Samsung Galaxy A80-255 021 միավոր
Xiaomi Mi CC9-221 047 միավոր
Xiaomi Mi CC9 Meitu Edition-216 636 միավոր
Xiaomi Mi CC9e-184 607 միավոր
Vivo Y7s-179 585 միավոր
Ծառայության ներկայացուցիչները պարզաբանում են, որ փորձարկում են ROG Phone 2-ի ոչ առևտրային մոդելը, ուստի միանգամայն հնարավոր է, որ սարքի թողարկված տարբերակը հնարավորություն ունենա ավելի բարձր արդյունք ցուցադրել և առաջին տեղը զբաղեցնել: Նաև Xiaomi Black Shark 2 Pro և iQOO Pro 5G սմարթֆոնները չհասցրին մտնել վարկանիշ: Բոլոր երեք սմարթֆոններն աշխատում են վերջին Snapdragon 855 Plus չիպսեթով: