Coocook-ը ներկայացնում է կանաչ սմուզիների երեք բաղադրատոմս, որոնք ունեն օրգանիզմը մաքրելու հատկություն:
1. Սպանախ + կիվի + բանան
Սպանախին ավելացնել մեկական բանան և կիվի:
2. Ավոկադո + վարունգ + խնձոր + կոճապղպեղ
Ավոկադոյին խնձոր և վարունգ ավելացրեք՝ թարմության համար, և կոճապղպեղի կտորներ՝ հրաշալի բույրի համար: Այս ըմպելիքը կպաշտպանի Ձեր իմունիտետը, և Դուք մի քանի ժամ կմոռանաք քաղցի մասին:
3. Վարունգ + մաղադանոս
Հրաշալի թեթև ըմպելիք երեկոյի համար: Վարունգը 90 տոկոսով բաղկացած է ջրից, հետևաբար՝ այն խորհուրդ է տրվում օգտագործել հատկապես ամռանը: