Ամերիկացի մոդել Հայդի Քլումը և գերմանացի երաժիշտ Թոմ Քաուլիցն իրենց հարսանեկան արարողությունը կազմակերպել են Իտալիայում՝ Christina O զբոսանավի վրա, որը նախկինում պատկանել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդիին և ձեռներեց Արիստոտել Օնասիսին, հաղորդում է People-ը:

Արարողությանը ներկա են եղել միայն զույգի հարազատներն ու մոտ ընկերները: Հարսանիքի վարողը եղել է փեսացուի երկվորյակ եղբայր, Tokio Hotel խմբի մենակատար Բիլ Քաուլիցը:

Նշվում է, որ Հայդին հարսանիքի համար ընտրել է ծավալուն իջեցված թևերով և ծաղկային ասեղնագործությամբ զգեստ: Թոմը կրել է սպիտակ կոստյում և երկնագույն վերնաշապիկ:

Պարբերականի տվյալներով, զույգը պաշտոնապես գրանցել է իրենց հարաբերությունները 2019-ի ձմռանը, բայց տոնակատարությունը տեղի է ունեցել միայն օգոստոսին:

 

https://ru.hellomagazine.com/images/2019/august/lena/xheidi04082019-2.jpg.pagespeed.ic.qGLeYiWEcm.jpg