Եթե սիրահարվեք Կենդանակերպի այս նշանին, իմացեք՝ հավերժ դատապարտված եք: Նա տարբերվում է բոլոր նրանցից, ում Դուք երբևէ սիրել եք. խոսքը Կարիճի մասին է:
Կարիճներն ընկերասեր են և երեկույթների ոգին են, բայց նրանք սիրում են նաև մենությունը:
Կարիճներն անմիջապես հասկանում են՝ երբ են իրենց ստում: Այնպես որ, զգուշացեք:
Նվիրվածությունը Կարիճի համար ամենակարևորն է: Եթե Դուք դարձել եք Կարիճի ընկերը, ապա նրանից կստանաք անմնացորդ նվիրվածություն և օգնություն՝ ցանկացած պահի: Սա շատ վստահելի նշան է:
Կենդանակերպի այս նշանը երբեք երկրորդ հնարավորություն չի տալիս: Մի հիասթափեցրեք նրան: Հիասթափված Կարիճը ճակատագրից վտանգավոր է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը