Մեր նախորդ հրապարակումներից մեկում պատմում էինք ռուֆթոփեր մագլցող էքստրիմի սիրահարների մասին, որոնք իրենց կյանքը պատրաստ են զոհել հանուն գեղեցիկ տեսարան ունեցող լավ լուսանկարի: Այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում թոփ 10-ը աշտարակ ամբողջ աշխարհից, որոնք իրենց գեղեցկությամբ հմայում են տասնյակ հազարավոր զբոսաշրջիկների:
1.Բուրջ Խալիֆա. Դուբայ
«Բուրջ Դուբայ» կամ «Խալիֆայի աշտարակ» այս երկնաքերը պաշտոնապես բացվել է 2010 թվականի հունվարի 4-ին: Աշտարակն անվանվել է Աբու Դաբիի էմիրության շեյխ և Միացյալ Արաբական Էմիրությունների նախագահ Խալիֆա իբն Զաիդ Ալ-Նախայանի պատվին։ 2007 թվականից սկսած Բուրջ Խալիֆան համարվում է աշխարհի ամենաբարձ շենքը, բարձրությունը՝ 828 մետր է: Կառույցի ներսում կա 158 հարկ և 57 վերելակ:
2. Սի Էն աշտարակ. Տորոնտո, Կանադա
Այս աշտարակը Կանադայի ամենահայտնի աշտարակներից է: Սի Էն-ը գտնվում է Կանադայի Տորոնտո քաղաքում և ունի 553,3 մետր բարձրություն: Աշտարակի շինարարությունը սկսվել է 1976 թվականին, որի շինարարական աշխատանքների վրա ծախսվել է 63 միլիոն դոլար: Սի Էն-ի կառուցման նպատակը հեռուստատեսային ազդանշանի որակը լավացնելն էր: Շինությունն ունի 6500 լուսամուտ, 360 ռեստորան, աշտարակի ներսում գործում է նաև 73 վերելակ, որոնք ոչ մի վայրկյան կանգ չեն առնում։ Գիշերները լուսավորվում է գունավոր լույսերով։ Աշտարակը հայտնի է նաև նրանով, որ իր գոյության առաջին տասը տարիների ընթացքում կայծակը շանթարգելին հարվածել է 68 անգամ։
3. Էմփայր Սթեյթ Բիլդինգ. Միացյալ Նահանգներ, Նյու Յորք
Էմփայր Սթեյթ Բիլդինգը 102 հարկանի երկնաքեր է, որը գտնվում է Նյու Յորքի Մանհեթեն կղզում: Երկնաքերը, որը գտնվում է հինգերորդ պողոտայում կառուցվել է արտ-դեկո ոճում և ունի 81 հարկ: Աշտարակի գլխավոր ճարտարապետն է Վիլլիամ Լամբը: Աշտարակի կառուցմանը մասնակցել է 3400 աշխատող, ովքեր հիմնականում Եվրեպայից եկած Էմիգրանտներ էին: Էմփայր Սթեյթ Բիլդինգի շինարարությունը տևեց ընդամենը 410 օր, ի դեպ շինարարության կառուցման ընթացքում գրանցվել է 5 մահվան դեպք: Երկնաքերի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1931 թվականի մայիսի 1-ին, որն իրականացրել է նախագահ Հերբերտ Գուվերը, որը աշտարակի բացման պահը նշանավորեց Վաշինգտոնից միացնելով շինության լույսերը։
4. Առևտրի համաշխարհային կենտրոն. Նյու Յորք, Մանհեթեն
Ազատության աշտարակը կամ Առևտրի համաշխարհային կենտրոնը Նյու-Յորքի ամենաբարձր կառույցն է, որը գերազանցում է Էմփայր Սթեյթ Բիլդինգին: Իր բարձրությամբ այս երկնաքերը աշխարհում չորրորդն է, բարձրությունը կազմում է 541 մետր: Ազատության աշտարակի կառուցման գաղափարը ծագել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, որի ժամանակ ավերվեցին Առևտրի համաշխարհային կենտրոնի երկու աշտարակները։ Երկնաքերն այժմ գտնվում է հենց այդ աշտարակների տեղում: Հուշահամալիրի բացումը տեղի է ունեցել 2011 թվականին նախագահներ Բարաք Օբամայի և Ջորջ Բուշ կրտսերի գլխավորությամբ:
5. Թայբեյ 101. Չինաստան, Թայվան
Թայբեյի կառուցման միտքը ծագել է 1997 թվականին, իսկ բացման արարողությունը 2004 թվականին Ամանորի նախօրեին: Երկնաքերն ունի 101 հարկ,որի բարձրությունը 509.2 մետր է իր սայրի հետ միասին: Թայբեյ 101-ն աշխարհի ամենաբարձր շինությունների շարքում ութերդն է: Շենքը կառուցողների առջև խնդիր էր դրված նախագծել այնպիսի երկնաքեր, որը կապահովի աշխատակիցների հարմարավետությունն ու անվտանգությունը։ Թայբեյը կարող է դիմակայել այնպիսի բնական աղետների ինչպիսին են երկրաշարժերը և թայֆունները, որոնք ,ինչպես գիտեք, բնորոշ են Հարավարևմտյան Ասիային։ Շինության սեփականատերն է հանդֆիսանում Թայբեյի ֆինանսների կորպորացիան։ Երկնաքեչօ անվանումն ի սկզբանե պետք է լիներ «Թայբեյի համազգային ֆինանսների կենտրոն»։ Այն այժմ համարվում է Թայբեյի և ամբողջ Թայվանի գլխավոր ժամանակակից սինվոլներից մեկը և ունի 101 վերգետնյա ու 5 ստորգետնյա հարկեր։
6. Գուանչժոու հեռուստաաշտարակ. Չինաստան, Գուանչժոու
Գուանչժոուն աշխարհի ամենաբարձր հեռուստաաշտարակների թոփում 2-րդն է՝ Տոկիոյի երկնային ծառից հետո: Գուանչժոուն ունի 600 մետր բարձրություն, աշտարակը նախագծել են հոլանդացի ճարտարապետներ Մարկ Հեմելին և Բարբարա Կուիտին: Այս հեռուստաաշտարակը բացի ռադիոհաղորդումներ ու ռադիոալիքներ հաղորդելու հիմնական գործառույթից բացի ունի նաև զբոսաշրջային մեծ նշանակություն: Այն համարվում է Գուանչժոուի ամենահետաքրքիր տեսարժան վայրերից մեկը:
7.Սփեյս Նիդլ. Միացյալ Նահանգներ, Սիեթլ
«Սփյես նիդլ» կամ «տիեզերական աստղ» աշտարակը Սիեթլի խորհրդանիշներից է: Աշտարակը կառուցվել է 1962 թվականին ֆուտուրիստական ոճով: Շինության բարձրությունը 185 մետր է: Աշտարակն ամենաշատ այցելուներ ունեցող կառույցներից է օրական 20.000 մարդ է օգտվում Սփեյս Նիֆդլի վերելակից: Շինության ամենատպավորիչ կետերից է SkyCity ռեստորանը, որը գտնվում է 159 մետր բարձրության վրա, աշտարակի վերին հարկում:
8.Միլադի աշտարակ. Թեհրան
Միլադի աշտարակի կառուցումը սկսվել է 1997 թվականին, որն ամբողջական տեսքին հասել է միայն 11 տարի անց: Այս աշտարակը համարվում է աշխարհում հեռահաղորդակցության չորրորդ ազատ կանգուն աշտարակը: Շինության պաշտոնական բացումը 2008 թվականին էր, որի նախագիծը վստահվել էր իրանցի ճարտարապետ Մոհամադ Ռեզա Հաֆեզին: Աշտարակի բարձրությունը 435 մետր է, ներսում ունի 6 վերելակ: Շինության վերին հարկերում գործում են հանրային արվեստի թանգարաններ, սրճարաններ և պտտվող ռեստորան:
9.Պետրոնաս աշտարակներ. Մալայզիա, Կուալա Լումպուր
Պետրոնաս աշտարակները գտնվում են Մալայզիայի Կուալա Լումպուրում: Այս աշտարակի շինարարությունը տևել է 6 տարի 1992 թվականմից մինչև 1998 թվականը: Աշտարակի բարձրությունը 451 մետր է: Շինությունն աչքի է ընկնում իր չափսերով և կառուցման բարդությամբ։ Աշտարակների ներսի բոլոր տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 213750 քառակուսի մետր, իսկ գետնին զբաղեցրած մակերեսը՝ 40 հեկտար։ Զբոսաշրջիկներին թույլատրվում է շենք մտնել խիստ գրաֆիկով։ Աշխատանքային օրերին աշտարակներ այցելություն կարելի է 9:00-17:00-ը: Էքսկուրսիան արժե 32 դոլլար։ Ի դեպ Պետրոնաս աշատարակները տեսնում եք մի շարք ֆիլմերում, ինչպիսին օրինակ՝ Քեթրին Զետա-Ջոնսի և Շոն Քոններիի մասնակցությամբ «Թակարդ» ֆիլմն է կամ «Ապոկալիպսիսի գաղտնաբառը» ֆիլմը:
10. Աբրաջ ալ-Բեյթ. Սաուդյան Արաբիա, Մեքքա
Բուրջ Խալիֆայից և Շանհայի աշտարակից հետո Աբրաջ ալ-Բեյթը երրորդն է աշխարհում: Բուրջ Խալիֆայի հետ միասին գերազանցում է մուսուլմանների Պետրոնաս աշտարակներին, որոնք 1998-2003 թվականներին կրում էին աշխարհի ամենաբարձր շենքերի տիտղոսը: Այս աշտարակը համարվում է աշխարհում ամենաբարձրը, որը ծառայում է հյուրանոց: Կառույցի բարձրությունը 581 մետր է: Շենքի շինարարությունն ավարտվել է 2012 թվականին, դրա բոլոր աշտարակներն անվանվել են իսլամական պատմության տարբեր մարդկանց ու վայրերի անուններով։