Սովորաբար երեխաները ամաչում են լուսանկարվել հարազատների հետ, սակայն Թաիլանդից այս զույգը բացառություն է: Պիպի Լին այնքան ուժեղ է սիրում իր մայրիկին, որ նույնիսկ նրա հետ միանման հագուստ է կրում: Հատուկ հաջողված լուսանկարները նա տեղադրել է Ինսթագրամում, և զարմանալի չէ, որ հաշված օրերի ընթացքում նրանք ունեցան երկրպագուների մեծ բանակ:

Երբ 6 տարի առաջ Պիպին և նրա մայրը առաջին անգամ հագան միանման հագուստ, ոչ ոք չէր կարող կռահել, որ դա նրանց այդքան հանրաճանաչ կդարձնի:

Պիպին վաղուց է տարված նորաձևությամբ, նախկինում նա աշխատել է Hi! ամսագրում՝ որպես գլխավոր խմբագիր, իսկ նրա մայրն ունի վինտաժային իրերի հսկայական հավաքածու:

 

Фото: © Instagram / peepy_and_mother_lee

Հարազատներն ավելի հեռուն գնացին՝ գործի դնելով ինտերյերը: Չէ՞ որ անհրաժեշտ է, որ հագուստը և՛ չկրկնվի, և՛ ներդաշնակ լինի հետևի պլանի հետ:

Фото: © Instagram / peepy_and_mother_lee

Կողքից կարող է թվալ, թե մտացածին կերպարների ստեղծումը տևում է նվազագույնը 1-2 ժամ:

Фото: © Instagram / peepy_and_mother_lee

Սակայն մայրն ու որդին պնդում են, որ ամեն ինչ շատ ավելի պարզ է. լուսանկարներն արվում են ինքնաբուխ և ըստ տրամադրության:

Фото: © Instagram / peepy_and_mother_lee

Պարզապես Պիպին և Լիի մայրը նորաձևության իսկական սիրահարներ են, նրանց զգեստապահարանները կոտրվում են դիզայներական հագուստներից:

Фото: © Instagram / peepy_and_mother_lee

Այժմ արդեն Ինսթագրամի նրանց էջը, որ մայրն ու որդին միասին են վարում, 130 հազար բաժանորդ ունի:

 

1in.am