Կնոջ եւ տղամարդու հարաբերություններում հաճախ պահ է լինում, երբ վայելքի համըկորչում է, սեքսը դառնում է տխուր եւ մեխանիկական գործողություն: Որպեսզի այդտեղի չունենա, զուգընկերները հաճախ պետք է խոսեն իրենց զգացողություններիմասին, այլապես եթե սեքսի մասին չխոսեն, վաղ թե ուշ կարող են խնդիրներառաջանալ: Մեծ է հավանականությունը, որ իրենց սեռական հարաբերություններըքննարկող զույգերը կարող են երկար, հետաքրքիր եւ երջանիկ ապրել: Կանայք պետքէ հիշեն հետեւյալը:

Առաջին հերթին անհրաժեշտ է համաձայնության գալ սեռական հարաբերությունների սահմանի շուրջ, որպեսզի խուսափեք այնպիսի իրավիճակից, երբ զուգընկերներից մեկը, կարդալով հռչակավոր «Մոխրագույնի 50 երանգները» վեպը, առանց իրենց համաձայնության կարող է անկողնուն գամվել:

Այսինքն՝ նախքան ավանդական սեքսի սահմաններն անցնելը, պետք է զուգընկերոջը զգուշացնեք ձեր մտադրությունների մասին: Միաժամանակ պետք է «կանգ առ-բառ» մտածեք այնպիսի դեպքերի համար, եթե էքստրեմալ սեքսի միտքը հանկարծակի այցելի ձեզանից յուրաքանչյուրին:

Նախ քննարկեք, թե սեքսում ինչ եք ուզում փորձել: Վատագույն տարբերակն այն է, որ ձեր երեւակայություններն այդպես էլ երեւակայություն կմնան: Սակայն, հնարավոր է, ձեր սեռական փորձառությունը նոր ու հետաքրքիր երանգներ կստանա:

Ինտիմ խնդիրներ

Նա չի կարողանում ավարտել սեռական ակտը, կամ հակառակը` շատ շուտ է ավարտում: Մի՛ նախատիր նրան: Տղամարդկանց մեծ մասը չի ցանկանում խոսել իր խնդրի մասին: Եթե խնդիրը երկրորդ, երրորդ անգամ է առաջանում, ապա խոսիր այդ մասին, բայց ննջարանի սահմաններում: Եթե նա կողմ է քննարկմանը, ուրեմն հրաշալի է, եթե ոչ՝ նրան հանգիստ թող, ծայրահեղ դեպքում դու փորձել ես աջակցել նրան եւ հասկացրել, որ պատրաստ ես օգնել:

Սեքսուալ պաշտպանվածություն

Նշանակություն չունի, թե ձեզանից յուրաքանչյուրը քանի զուգընկեր է ունեցել: Սեռական հիվանդությունների մեծ մասով շատ հեշտ է վարակվել: Եվ լավ կլինի, որ այդ նախապես քննարկել:

Ժամանակ

Եթե զուգընկերներից մեկն այրվում է ցանկությունից, իսկ մյուսը պարզապես զիջումների է գնում, սեքսը ո՛չ ֆիզիկական հաճույք կպատճառի, ո՛չ էլ զգացմունքային: Ինչպե՞ս խուսափել հիմար իրավիճակից եւ ոչ ոքի չվիրավորել: Նուրբ հպվիր սիրելիիդ եւ առաջարկիր մեկ ուրիշ անգամ սեքսով զբաղվել: Այդ քայլը նրան ցույց կտա քո զգացմունքներն ու զգուշորեն կբացատրի, որ դու ուզում ես այդ, բայց ո՛չ հիմա: Եվ մի մոռացիր այդ «հաջորդ անգամն» իրականություն դարձնել առաջին իսկ հարմար պահին:

Արձագանքներ եւ ցանկություններ

Քննարկիր, թե ինչն է քեզ գրգռում, ինչը` ոչ, որքան էլ այդ հիմար հնչի: Քո տղամարդը չի կարողանում կարդալ քո մտքերը: Սկսիր, օրինակ, այսպես. «Կա մի բան, որ ինձ գրգռում է, բայց այդ մասին ես երբեք չեմ խոսել»: Հետեւիր նրա արձագանքին եւ շարունակիր: Երբ գործի անցնեք, մի ամաչիր եւ մի լռիր: Այս բոլոր հուշումները կշոյեն նրա ինքնասիրությունը: Եվ հիշիր. տղամարդիկ ավելի լավ արձագանքում են մեկնաբանություններին, որի առարկան դու ես, այլ ոչ թե ինքը: Այդ նշանակում է, որ «այսպես արա»-ի փոխարեն ավելի լավ է օգտագործել «Երբ դու այսպես ես անում, ես գրգռվում եմ» ձեւը:

style.news.am