Հունիսի 29-ին Վարդուհի Վարդանյանի որդու՝ Ռուբենի նշանադրությունն էր: Զույգը նշանադրվեց Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի քավորությամբ: Սիրուշոն իր Ինստագրամի էջում Ռուբենի հետ լուսանկար է տեղադրել և գրել. «Ամենահուզիչ օրերից… Երեկ ինձ անչափ հարազատ մարդու՝ Վարդուհի Վարդանյանի որդու՝ Ռուբենի նշանադրությունն էր: Նա ստեղծեց իր նոր ընտանիքը…
Ինձ համար էլ չափազանց պատասխանատու ու կարևոր է այն, որ դարձա այդ գեղեցիկ ընտանիքի կնքամայրը»:
Ռուբենի և Մարիի նշանադրությունը տեղի է ունեցել Երևանի ռեստորանային համալիրներից մեկում։ Միջոցառումը վարում էր Լևոն Հարությունյանը, իսկ արտիստներից ներկա էին Սոնա Ռուբենյանը, Արամ MP3-ը, Էրիկ Կարապետյանը: