Մոսկվաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը հյուրընկալվել է ռուսական «Առաջին ալիքով» հեռաձակվող «Сегодня вечером» հաղորդմանը։

 

Հաղորդաշարի վարող Մաքսիմ Գալկինի և հայտնի այլ հյուրերի մասնակցությամբ նրանք քննարկել են՝ ինչպես դառնալ համացանցի իրական աստղ, ինչպես նաև՝ ովքեր են արդեն հայտնի դարձածները, ովքեր իրենց բլոգերային ճանաչվածությամբ, կարծես թե, ձեռնոց են նետել իրական աստղերին։