Ըստ Yahoo-ի հետազոտական տվյալների` կատուները սիրում են հարձակվել իրենց տերերի վրա այն ժամանակ, երբ նրանք զբաղվում են սեքսով: Սա մեկն է այն տարածված վնասվածքներից, որոնք մարդիկ ստանում են սեքսի ընթացքում: Սեքսով զբաղվելիս կատուների հարձակման արդյունքում ամերիկացի երջանիկ զույգը ստացել է շատ խորը վնասվածքներ և քերծվածքներ ոչ միայն մեջքին, այլև մարմնի ինտիմ հատվածներին: Սա ևս լավ առիթ է տանը շուն պահելու համար:
Այս մահվան դեպքը տեղի է ունեցել պահպանակների պատճառով: Ըստ տեղեկության` տղամարդն ու կինը մահացել էին պահպանակները տարօրինակ ձևերով օգտագործելիս: Պատկերացրեք, թե որքան տարօրինակ և վիրավորական են այդ մահերը:
Ուշադրություն. օտար առարկաները, որոնք չեն համարվում սեքս-խաղալիքներ, խորհուրդ չի տրվում տեղադրել ձեր մարմնի որոշ մասերում: Եթե դատենք կատարվածով, ապա Խորվաթիայում ոչ բոլորին էին նախազգուշացրել. մի տղամարդ նեոնային լամպը որոշել էր օգտագործել որպես հաճույքի խթան: Ինչպես կարող եք ենթադրել, ապա էլեկտրական լամպը պայթել էր, որի արդյունքում տղամարդուն շատ մեծ դժվարությամբ են փրկել:
Նման բան լինում է նաև ֆիլմերում: Ըստ ամերիկյան բժշկական ամսագրի` սեքսը երեք անգամ բարձրացնում է ինֆարկտի հավանականությունը: Այո, դուք ճիշտ եք լսել, լինում են դեպքեր, երբ մարդիկ մահանում են սրտի կաթվածից: Այս փաստը հաստատված է նաև պաշտոնապես:
Չափից շատ սեքսը կարող է սպանել…եթե կարելի է այսպես ձևակերպել միտքը: 28 -ամյա ռուս Սերգեյը հայտնվել էր մի իրավիճակում, որը սովորաբար կարելի է տեսնել պոռնոգրաֆիկ ֆիլմերում: Երկու կին վիճել էին նրա հետ, որ Սերգեյը չի կարող բավարարել նրանց սեռական կարիքները 3 հոգով 12-ժամյա խմբակային սեքսի ժամանակ: Նա համաձայնել է գրազ գալ մոտ 4300 դոլարի վրա, ինչից հետո ընդունել է վիագրայի մեծ չափաբաժին և անցել գործի այս անգամ արդեն հաստատ բավարարելու զուգընկերուհիների ցանկությունները: Այն բանից հետո, երբ նա հաջողությամբ հաղթահարել է 12 - ժամյա գինարբուքը, եկել է ստացված հաճույքի գինը փոխհատուցելու ժամանակը: Արդյունքում` երիտասարդը մահացավ սրտի կաթվածից: Սա թող դասը լինի նրանց համար, ովքեր վիագրան ընդունում են ինչպես կոնֆետներ:
Հիշում եք երևի, որ մենք վերևում խորհուրդ չտվեցինք սեքսի ժամանակ օգտագործել տարբեր իրեր` բացառությամբ սեքս-խաղալիքների: Մենք չենք պատմի արյունահեղ ու սարսափելի մանրամասների մասին, բայց կորեացու մտքով անցել էր պատրաստել մազոխիստական սեքս-սարք: Սակայն, կարծում եմ, մինչև փորձարկումների անցնելը` հարկ է ստուգել այդ սարքավորումների հուսալիությունը՝ անվտանգության տեսակետից: Հենց դա էլ մոռացել էր անել սադոմազոխիզմի մեծ սիրահարը: Նա դատապարտայալի կարգավիճակում կանգնեց աթոռի վրա, իսկ նրա զուգընկերուհին կատարում էր նացիստական դահճի դեր: Եթե նա իմանար, թե ինչով է վերջանալու իր սեքսուալ տարօրինակությունը, ապա նա չէր դիմի նման դաժան քայլի, որը խլեց երիտասարդ մազոխիստի կյանքը:
Տարօրինակ սեքսուալ նախասիրությունները կարող են նաև շատ վտանգավոր լինել: Իտալացի ամուսինների համար կրծքի ամրակներն արդեն շատ պարզունակ էին, և նրանք որոշել էին նորամուծություն մտցնել իրենց սեռական կյանքում՝ ստեղծելով սարք, որն ավելի սուր զգացողություններ կպատճառեր նրանց: Զույգը պարբերաբար սեքսի ժամանակ միմյանց էլեկտրահարել էր էլեկտրական շոկերներով ու էլեկտրական այլ սարքավորումներով: Սակայն նրանց էլեկտրական հաճույքները ողբերգական ավարտ ունեցան, երբ 2008 թվականին ամուսինը ֆենի բաց լարով մահվան աստիճան «սիրեց» իր կնոջը: Եթե Ձեզ դուր են գալիս տարօրինակ և ցավոտ խաղեր սեքսում, ապա մի մոռացեք անվտանգության մասին:
Անալ սեքսը ոմանց չի բավարարում, և շատերն ուզում են զբաղվել դրանով կենդանիների հետ: 2005 թվականին մի մարդ մահացավ ձիու հետ անալ սեքսով զբաղվելու ընթացքում: Այն մարդկանց, ում հետաքրքրում է այս և նմանատիպ տեղեկատվությունը, նշենք, որ ԱՄՆ-ի 23 նահանգում թույլատրվում է սեքսով զբաղվել ձիերի հետ:
Հարավային Կարոլինայի համալսարանի երկու ուսանող որոշել էին զվարճալի ժամանակ անցկացնել և սեքսով զբաղվել տանիքի վրա: Սակայն նրանք ընտրել են սխալ տանիք. այն բուրգաձև էր և սայթաքուն էր դառնում անձրևի ժամանակ, որի պատճառով զույգը սեքսի ընթացքում ընկավ 15 մետր բարձրությունից, իսկ նրանց մերկ մարմինները հայտնաբերեց տաքսու վարորդը:
22-ամյա պերուացի Ռոզա Վելլայի համար ճակատագրական դարձավ ամուսնու միջնադարյան կապրիզը: Ամուսինը երկարաժամկետ գործուղման մեկնելուց առաջ կնոջ վրա իսկական հավատարմության գոտի հագցրեց: Սակայն արի ու տես, որ կողպեքը, որով նա կողպել էր կնոջ հավատարմությունը, ժանգոտ էր, և միամիտ քերծվածք ստանալով՝ Ռոզան արդյունքում մահացավ արյան վարակից: