1. Առանց ջանքերի հաջողության հասնել հնարավոր չէ
«Ընտրեք ձեզ դուր եկող աշխատանք ու ստիպված չեք լինի աշխատել կյանքում ոչ մի օր»։ Կոնֆուցիոսի հանրահայտ արտահայտությունը գեղեցիկ է հնչում, բայց ամենեւին էլ հարմար չէ ժամանակակից կյանքի համար։ Ապրել՝ զբաղվելով միայն նրանով ինչ սիրում ես, այնքան էլ հեշտ չէ, ինչպես թվում է։ Բավական է շուրջը նայենք ու կհասկանանք, որ մարդիկ, ովքեր իրենց հոբբին աշխատանքի վերածելու հնարավորություն ունեն, չափից քիչ են։ Ոչ թե որովհետեւ նրանք ցանկություն կամ բավականաչափ խելք չունեն, այլ որովհետեւ ավելի դժվար է ապրուստ վաստակել՝ լինելով ազատ նկարիչ, երաժիշտ կամ մարզիկ, քան եթե մենեջեր կամ հաշվապահ ես։ Նրանք, ովքեր կարողացել են իրականացնել իրենց երազանքը, երջանիկ մարդիկ են։ Բայց դրա համար տաղանդավոր մարզիկները գործարարները կամ դերասանները չարչարվում են վաղ մանկությունից։
Եթե ուզում եք ձեր հոբբին կյանքի վերածել, ժամանակ մի վատնեք որեւէ այլ բանի վրա, մշտապես մարզեք ձեր հմտությունները, դարձեք լավագույնը։
2. Բարկության հետեւում միշտ քողարկվում է վախը
Ինչպես ասում էր իմաստուն Յոդան՝ «Վախը ճանապարհ է բացում դեպի մութ կողմը։ Վախը ծնում է բարկություն, բարկությունը ծնում է ատելություն, ատելությունն էլ տառապանքների երաշխիքն է...»։
Երբ մենք տառապում ենք, մեզ թվում է, թե այդ տառապանքի պատճառը ինչ-որ մի բան է, ինչ-որ մեկը, բայց ոչ մենք։ Եվ միայն հաղթահարելով այդ զգացողությունը, մենք գիտակցում ենք, որ հենց մեր մեջ է բարկության պատճառը։ Աղբյուրը միշտ վախն է՝ կորցնել այն, ինչ մենք սիրում ենք, խոցելիության, անհայտի վախը։ Եթե ձեզ հաջողվում է գիտակցել դա, դուք կկարողանաք հաղթահարել ձեր բացասական զգացմունքները։
3. Մեր սովորությունները մեր ապագան են
Այն, ինչ դուք այսօր եք անում, վաղն էլ կանեք։ Մեր ապագա «Ես»-ը այսօրվա փոքր սովորությունների ու ամենօրյա գործողությունների արդյունքն է։ Եթե ամեն օր մեկ շաբաթվա ընթացքում կրկնեք նույնը, դուք կտեսնեք չնչին տարբերություն։ Եթե մեկ ամիս շարունակեք՝ թեթեւ փոփոխություն կտեսնեք։ Բայց եթե գործողությունները սովորություն դարձնեք ու կրկնեք մեկ, երկու, հինգ տարի՝ դուք ինքներդ ձեզ չեք ճանաչի։ Դուք բարձունքների կհասնեք տվյալ ոլորտում։ Դրա համար էլ երբեք մի թերագնահատեք փոքր քայլերի ուժը, նույնիսկ եթե վայրկենական արդյունք չեք տեսնում։
4. Զգացմունքները նույնպես մարզել է պետք
Մենք պարապում ենք ֆուտբոլ, սերտում գամմաները, երբեմն էլ մարզում ենք ճմռթված թուղթը ուղիղ աղբամանը նետելու հմտությունը։ Բայց մեր զգացմունքներն էլ մարզման կարիք ունեն։ Մենք կարող ենք մարզել համբերությունը, կարեկցանքը, բարությունը, նաեւ հումորի ու ինքնահեգնանքի զգացմունքը, սերը, քնքշությունը ու շատ այլ զգացմունքներ։ Մենք իդեալական չենք ծնվում, նաեւ չենք ծնվում մարդկային բոլոր թերություններով։ Մեր բնավորությունը իներտ չէ, այն ձեւավորվում է կյանքի ընթացքում, մենք կկարողանանք օրեցօր ավելի լավը դառնալ, եթե, իհարկե, դրա համար ջանքեր գործադրենք։
5. Աստծու վրա հույսդ դիր, բայց ինքդ էլ մի ծուլացիր
Կյանքում ոչ ոք մեզ ոչինչ պարտական չէ, նույնիսկ ծնողներն ու զուգընկերները չպետք է ապրեն հանուն մեզ։ Ոչ ոք մեր մասին հոգ չի տանի, բացի մեզնից, ու դա նորմալ է։ Հոյակապ է, եթե կա մարդ, որին կարելի է ապավինել բարդ իրավիճակներում։ Բայց պետք չէ հույսը դնել պատահականության կամ ընկերների օգնության վրա։ Չի կարելի ուրիշների վրա բարդել ձեր սեփական խնդիրների համար պատասխանատվությունը։
Աղբյուրը՝ Klubber.ua