Օմար Ռոբլեսն արդեն 4 տարի է, ինչ լուսանկարում է ատլետների ու պարողների անզուգական շարժումները:
Մելբուրնից մինչև Ռիո դե Ժանեյրո լուսանկարիչն աշխարհին է ներկայացնում բալետի պատմությունը՝ համատեղելով դրանք դասական գեղեցկության և քաղաքային տեսարանի հետ:
Նրա «Bare Sky Dance» լուսանկարների հավաքածուն ստեղծվել է Նյու Յորքի երկնաքերերի տանիքներին, իսկ պարողներն իրենց մարմնով և էլաստիկ շարժումներով աշխարհին են ներկայացրել բալետի ողջ գեղեցլությունը:
«Մերկ մարմինը մեր մարմնի իրական նրբությունն է ցույց տալիս: Մարդիկ մերկ են լույս աշխարհ գալիս: Այս ֆոտոշարքում սեքսուալ պահվածքի ու էրոտիկայի ոչ մի ակնարկ չկա: Սա ուղղակի արվեստ է»,- նշում է լուսանկարիչը: