Հայտնի փաստ է, որ ալկհոլի ազդեցության տակ տղամարդիկ ավելի ցրված են`կանանց ընտրության հարցում: Ինչու՞մն է կայանում տղամարդկանց նման վարքագիծը, փորձել են պարզել բրիտանացի գիտնականները: Լոնդոնյան գիտնականների փորձարկմանը մասնակցեց 64 ուսանող: Առաջին խմբի ուսանողներին, մինչև փորձարկումը, ալկոհոլ հյուրասիրեցին: Դրանից հետո նրանց առաջարկեցին գնահատել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հմայչությունը` լուսանկարներով:

 Երկրորդ խումբը ևս անցավ նույն թեստը, բայս սթափ վիճակում: Ինչպես գիտենք, որքան սիմետրիկ են երեսի դիմագծերը, այնքան գեղեցիկ է այն թվում շրջապատողներին:
 
 Պարզվեց, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդկանց մոտ վերանում է գեղեցիկ և տգեղ երեսները տարբերելու ունակությունը, քանի որ նրանք ի վիճակի չեն լինում տարբերել երեսի սիմետրիկ դիմագծերը:

 Վարկածներից մեկի համաձայն դա պայմանավորված է լյարդի գերծանրաբեռնված գործունեությամբ: Բանն այն է, որ մեր օրգանիզմն ամեն մի կաթիլ ալկոհոլը դիտում է որպես թույն և սկսում է պայքարել դրա դեմ, իսկ մենք գիտենք, որ այդ գործառույթը իր վրա է վերցրել լյարդը: Եվ հենց դրա արդյունքում է, որ վերջինս չի հասցնում կատարել իր գործառույթն և ալկոհոլը արյան միջոցող անցնում է ուղեղին, ինչն էլ խախտում է նրա բնականոն գործունեությունը: