Գործնականում յուրաքանչյուր կին ինչ-որ անգամ իրեն հարց է տվել, թե ինչու է իր տղամարդը ինտիմ հարաբերությունից անմիջապես հետո խորը քնում, մինչդեռ ինքը տանջվում է անքնությունից: Իրականում այս հարցում տղամարդուց քիչ բան է կախված. նրա վրա քնաբերի ազդեցություն է ունենում հորմոնների մի ամբողջ հավաքածու:

Տղամարդու օրգանիզմը կանացիից տարբերվում է նրանով, որ արտադրում է մեծ քանակությամբ պրոլակտին կոչված հորմոնը: Ինչպես պարզել են կենսաբանները, պրոլակտինը ճնշում է դոպամին հորմոնը` իր հակոտնյային, որը խթանում է մարդուն արթնության դրդող նեյրոմեդիատորը:  Կանացի օրգանիզմն ի վիճակի չէ պրոլակտին արտազատել, այդ պատճառով նա չունի այդ վայրկենապես գործող  «անջատիչը»:

Կան եւ այլ հորմոններ, որոնք տղամարդուն ստիպում են ինտիմ հարաբերությունից հետո խորը քնել: Օրինակ` օքսիտոցինը, այսպես կոչված լավ ինքնազգացողության հորմոնը եւս  արտադրվում է սեռական գործողության ընթացքում: Այն օգնում է հանել սթրեսը, թուլանալ եւ ընկղմվել խորը, առողջ քնի մեջ: 

Հաջորդ «օգնականը» մելատոնինն է: Այն սկսում է արտադրվել, եթե սովոր եք սիրով զբաղվել լույսն անջատած: Հենց որ մութն ընկնում է, օրգանիզմը տեղեկություն է ստանում, որ քնելու ժամանակն է: 

Երբ այս բոլոր հորմոնները սկսում են միաժամանակ աշխատել, տղամարդը ֆանտաստիկորեն արագ քնում է: Բայց ի՞նչ անել, եթե դուք դա չեք ուզում:  

Այս խնդրի լուծման համար փորձագետները խորհուրդ են տալիս ինտիմ հարաբերության ժամանակ հրաժարվել հորիզոնական դիրքերից: Արժե նաեւ լույսը վառած թողնել  (որպեսզի խուսափեք քնելու վերաբերյալ լրացուցիչ ազդանշանից): Եվ հետո խորհուրդ է տրվում հարաբերությունից անմիջապես հետո անկողնուց վեր կենալ: Ինչպես տեղեկացնում է MagMen’s-ը, անկողինը ենթագիտակցական մակարդակում ավելի շատ ընդհանրանում է քնի, քան ինտիմ հարաբերության հետ: