Մի ժամանակ հայկական շոու բիզնեսը լրիվ այլ էր, այլ ոճով, այլ ուղղվածությամբ, այլ մարդկանցով:
90-ականներին բավականին հայտնի ու պահանջված երգիչ-երգչուհիներից շատ շատերն արդեն վաղուց չեն երևում էկրաններին. ոմանք դադարեցրել են գործունեությունը, ոմանք ուղղակի առանց էկրաններին երևալու աշխատում և երգում են մասնավոր հաստատություններում, ոմանք հեռացել են հայրենիքից…
Այսօր ուզում ենք վերհիշել ժամանակին շատ հայտնի ու սիրված երգչուհի Մայա Մարգարյանին:
Մայան տարիներ առաջ ամուսնացավ և լքեց հայրենիքը:
Այսօր նա բնակվում է Ֆրանսիայում և շարունակում է իր պարային գործունեությունն այնտեղ՝ կրթելով և իր փորձը փոխանցելով ինչպես փոքրերին, այնպես էլ չափահասներին: