«Եվրատեսիլ 2019» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը փայլուն ելույթ ունեցավ  կիսաեզրափակիչ փուլում, սակայն  եզրափակիչ փուլ անցնել չստացվեց:

 
 

Երգչուհին ֆեյսբուքյան գրառմամբ կիսվեց տպավորություններով և անկեղծացավ, որ ցավում է, որ չստացվեց այն, ինչին փորձում էր հասնել։

Ի արդարություն նշենք, որ Սրբուհին և վոկալով և արտիստիզմով հիացրեց բոլորին. նրա տարբերվող տեմբրն ու անհատականությունը ֆիքսած կլինեն բոլոր նրանք, ովքեր գոնե մեկ անգամ լսել են երչուհու կատարումները: Այն, որ Սրբուկն անմրցելի է հանիսատեսի համակրանքին արժանանալու հարցում, հիշեցրեց նրա տարիներ առաջ ունեցած հարցազրույցը «Ժողովուրդ»-ի հետ.

-Պատահե՞լ է, որ ինչ-որ մեկը սիրահարվի Ձեր երգին, ասենք` ինչ-որ տղա:

-Եղել է (ծիծաղում է): Մի օր համերգներից մեկի ժամանակ մի տղա ծաղիկներով մոտեցավ, սիրահարված աչքերով նայեց ինձ, բարձրացավ բեմ եւ խոստովանեց, որ սիրահարված է ինձ, սկսեց խոսել այնպիսի մեծ էներգիայով եւ այնքան անկեղծ…Շատ գնահատեցի իր արարքը: Իհարկե, երբ հետագայում կրկին մոտեցավ, այնպես արեցի, որ չնեղանա, բայց սպասելիքներ չունենա: Լավ էր, որ վերջում կարողացա դուրս գալ այդ իրավիճակից…

Արխիվային հարցազրույցի ամբողջական տարբերակն՝ այստեղ