Hraparak.am-ը գրում է.

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը: Դատարանի մոտ լսում են Սիրուշոյի հայտնի «Զարթոնք» երգը։ Երգը միշտ խաղաղեցրել է մարդկանց, անգամ թշնամին կրակելուց առաջ, երբ լավ երգ է լսել, մոռացել է կրակելը և սկսել երգը լսել։ Երգը հայրենասիրական է, գուցե դա ստիպի, որ հավաքվածները հիշեն, որ ընդհանուր բան ունեն՝ հայրենիքը։

Զարթոնք  

Աշխարհ սարսեց հայու ահը,

Գետին ընկավ թուրքի գահը,

Պատմեմ ձեզ Թալեաթի մահը

Գինի լից, ընկեր ջան գինի լից

Խմողաց անուշ անուշ, խմողաց անուշ

 

Թնդաց երկինքը հեյո

Հեյո, հեյո, հեյո

Կանչ հաղթանակի ու զարթոնքի

 

Մախլուտոն կանչեց հեյո

Հեյո, հեյո, հեյո,

Ի զեն քաջերի, ի զեն մարտի

 

Թև թիկունք իրար զարկենք

Որ լեռները գոռան

Արարատ հասնեն ձայները

Սրերը շողան

Հասնինք Անի ու Վան

Սիմ, Նեմրութ, Սիփան

Ուր մեր հողն է հայրական

 

Արաբոն թամբին է

Հեյո, հեյո, հեյո

Արաքսից անդին է

Հեյո, հեյո, հեյո

Հասնինք Անի ու Վան

Սիմ, Նեմրութ, Սիփան

Ուր մեր հողն է հայրական

 

Թնդաց երկինքը հեյո

Հեյո, հեյո, հեյո,

Կանչ հաղթանակի ու զարթոնքի

Մախլուտոն կանչեց հեյո

Հեյո, հեյո, հեյո,

Ի զեն քաջերի, ի զեն մարտի

 

Թև թիկունք իրար զարկենք

Որ լեռները գոռան

Արարատ հասնեն ձայները

Սրերը շողան

Հասնինք Անի ու Վան

Սիմ, Նեմրութ, Սիփան

Ուր մեր հողն է հայրական

Հասնինք Անի ու Վան

Սիմ, Նեմրութ, Սիփան

Ուր մեր հողն է հայրական։


Աղյուրը՝ Hraparak.am