Այսօր մի շատ կարևոր բացահայտում կանենք, որը, կարծում ենք, կարող է կյանքեր փրկել։ Խոսքը մետրոյում ճիշտ կողմնորոշվելու մասին է։
Սկսենք հեռվից։ Ինչի՞ վրայով են տեղաշարժվում մետրոյի գնացքները։ Էլեկտրաքարշի։ Սրա մասին գրեթե բոլորը գիտեն։
Որտեղի՞ց են նրանք էլեկտրականությամբ սնվում։ Գնացքը շարժվում է երկու սովորական ռելսերի վրայով, իսկ կողքից (գնացքի կոնկրետ ձախ կողմից) երրորդ՝ կոնտակտային ռելսն է անցնում։ Սովորաբար մենք այն չենք տեսնում, քանի որ այն կառամատույցի տակ է գտնվում (այն դեղին գույնի է)։ Հենց այս կոնտակտային ռելսից է գնացքն էլեկտրականություն վերցնում։ Այս ռելսի լարումը 825 Վ է։
Մի խոսքով՝ այս ռելսին մոտենալը մահացու վտանգավոր է, չնայած որ այն ծածկված է պատյանով, դրա վրա կանգնելը խստիվ արգելվում է։
Հենց այդ պատճառով էլ, եթե հանկարծ կառամատույցից ցած եք ընկել, ոչ մի դեպքում մի փորձեք հետ բարձրանալ դեղին ռելսին դիպչելով։