Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճայի կերպարը։
Դերասանուհին լուսանկարը տեղադրել է իր միկրոբլոգում։ Հասմիկ Խոջյանը, որն այս շրջանում հանդես է գալիս «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում, կանաչ գույնի տոպ է կրում, որը համադրել է կաշվե բաճկոնի հետ։ Կերպարն ամբողջացնում է արտահայտիչ դիմահարդարումը։ «Շարունակեք միտքը։ Եթե ես ապրեի այլ մոլորակում, ես...»,- մեկնաբանություններում գրել է Հասմիկը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին կրում էր կապույտ, մարմինն ընդգրկող զգեստ եւ նույն երանգի բարձրակրունկներ։ Իսկ նրա կերպարն ամբողջացնում էր վարդագույն պիջակը։ «Պետք է միշտ քայլել առաջ ու գնահատել յուրաքանչյուր ակնթարթը՝ ժպտալով ամեն օրվա լուսաբացին ու մայրամուտին։ Հ.Գ. Այսօր երեկոյան պատարագով կսկսվի եկեղեցական տոներից Իմ ամենասիրելին։ Ինչպե՞ս եք պատրաստվել տոնին»,- գրել էր նա։