Խոյ

Մի կողմ թողեք բոլոր գործնական հարցերը: Փորձեք օրն անցկացնել մտերիմների, ընկերների միջավայրում: Դա կհանգստացնի ձեզ և կթուլացնի լարված նյարդերը:

 

 

 

Ցուլ

Ձեր՝ նախապես պլանավորած ծրագրերը մի փոքր կխախտվեն: Անակնկալ իրադարձությունները կխախտեն ձեր պլանները: Այնպես որ, պատրաստ եղեք փոփոխությունների:  

Երկվորյակ

Ցանկության դեպքում կարող եք սարեր շուռ տալ, բայց միայն մեծ ցանկության դեպքում: Ծուլությունը ձեզ խանգարում է քայլեր կատարել:

Խեցգետին

Եթե միայնակ եք, չի բացառվում հաճելի, ռոմանտիկ ծանոթությունը, որը կարող է լուրջ հարաբերությունների սկիզբ լինել: Իսկ եթե միայնակ չեք, ապա առիթ կլինի, որ մտածեք ձեր հարաբերությունների մասին:

Առյուծ

Պատրաստ եղեք դժվարությունների, և դրանց հետևող փոփոխությունների: Ամուր նյարդերը ձեզ չեն խանգարի:  

 

 

 

Կույս

Դուք ձեզ մի տեսակ կոտրված եք զգում, չեք կարողանում կենտրոնանալ գործի վրա, թողեք ամեն ինչ, ձեզ մի փոքր հանգիստ տրամադրեք: 

Կշեռք

Անհաջող քայլ կատարելու հավանականությունը մեծ է, այդ պատճառով մի բան անելուց առաջ լավ մտածեք կամ խորհրդակցեք:

Կարիճ

Դուք ինքներդ եք ձեզ համար խնդիրներ ստեղծում, փորձեք ցանկացած հարցի ավելի թեթև մոտենալ և հանգիստ․ դա միայն ձեր օգտին կլինի: 

Աղեղնավոր

Եթե ձեզ աշխատավայրում ինչ-որ բան դուր չի գալիս, ավելի լավ է միանգամից դրա մասին բարձրաձայնեք տնօրինությանը, չի բացառվում, որ ձեր առաջարկը դուր կգա ղեկավարներին և առաջընթաց կապահովի:

Այծեղջյուր

Գործնական բանակցությունների համար օրը բարեհաջող է, ինչը չի կարելի ասել ընտանեկան հարցերում հարազատների հետ փոխհարաբերություններում: 

Ջրհոս

Դուք կարծես թե գտել եք ձեր կյանքի կեսին, բայց կասկածները շարունակում են տանջել: Եթե վստահ չեք ձեր զգացմունքների վրա, հրաժեշտ տվեք կողակցին, որքան էլ բարդ լինի:

Ձկներ

Այսօր փորձեք զբաղվել այն հարցերով, որոնք ձեզ իսկապես հետաքրքիր են, հակառակ դեպքում, եթե զբաղվեք մի բանով, որը այս պահին ձեզ չի հետաքրքրում, կձախողվեք: