Ինչու ֆրանսիացի երեխաները հիստերիա չեն սարքում:
Փոքրիկի կյանքի առաջին տարին
Ֆրանսիայում երիտասարդ մայրերն աշխատանքի են վերադառնում երեխայի ծնվելուց 10 շաբաթ անց: Ավելին՝ տանը մնալու համար պետք է հրաժարվեն աշխատավարձից հօգուտ ոչ մեծ նպաստի: Երեխային դայակն է խնամում, կամ նրան տանում են մանկամսուր: Երեխան փոքր տարիքից լինում է օտար մարդկանց միջավայրում, ավելի արագ է հարմարվում և ավելի անկախ է դառնում ծնողներից:
Ֆրանսիացի երեխաներն իրենց անկողնում են քնում
Եթե գիշերը երեխան լաց է լինում, մայրը մի քանի վայրկյան սպասում է, հետո է գնում երեխայի մոտ: Այդպես քայլ առ քայլ երեխան սովորում է մենակ քնել:
Բարության տեխնիկան
Ֆրանսիացի ծնողներն աշխատում են երեխային այնքան ազատություն տալ, որքանից նա կարող է գլուխ հանել: Նրանք նաև չեն միջամտում ուրիշ երեխաների հետ իրենց փոքրիկների վեճերին՝ երեխային թույլ տալով սովորել ինքն իրեն պաշտպանել:
Պատժում են միայն մեծ սխալների համար․ եթե փոքր չարությունների համար էլ պատժեն, երեխան տարբերությունը չի տեսնի:
Երեխաներին չեն թողնում տատիկների և պապիկների մոտ
Սովորաբար նրանք թոռներին հանդիպում են տոներին կամ հանգստյան օրերին:
Սեղանի մոտ ուտելու մշակույթը
Երեխաները և մեծերը նույն բանն են ուտում, Ֆրանսիայում «մանկական» սնունդ գործնականում չկա:
Լավ շարժուձև են դաստիարակում
Ծնողները երեխաներին մանկուց լավ շարժուձև են սովորեցնում: Փոքր ֆրանսիացին երեխա ժամանակվանից սկսում է բարևել հյուրերին և հարևաններին, իրեն հանգիստ պահել հերթի մեջ, հասարակական տրանսպորտում տեղը զիջել տարեցներին: Երեխաներին բարուրից սովորեցնում են ասել «շնորհակալություն», «բարի օր», «խնդրում եմ», «ցտեսություն»:
Ուսուցումը տանն են սկսում
Հաճախ ֆրանսիացի երեխան 5 տարեկանում դեռ կարդալ չի իմանում: Մանկությունը հրաշալի ժամանակ է, երբ կարելի է սովորել երազել, ճանաչել շրջապատող աշխարհը, սովորել բարեհամույր և պատասխանատու լինել: Իսկ մինչև 6 տարեկանը երեխան հաստատ կհասցնի սովորել կարդալ, գրել, թվերը:
Գրպանի փող են տալիս
Սուպերմարկետում երեխաները հիստերիա չեն սկսում, որովհետև ծնողները հրաժարվում են գնել իրենց ուզած կոնֆետը, քանի որ այդ ամենը կարելի է գրպանի փողով գնել: Առաջին գրպանի փողը երեխաները ստանում են 7 տարեկանում:
Կիրակին ընտանեկան օր է
Ֆրանսիացիները շատ խնամքով են վերաբերվում այդ օրվան և աշխատում են բոլոր գնումները և ամբողջ մաքրությունը շաբաթ օրն անել: