Միջոցառման գլխավոր հովանավորը զբաղվում է ԴՆԹ հետազոտություններով, այդ պատճառով բոլոր մասնակիցներից արյան անալիզ կվերցնեն։

 
 

«Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակիցներն այս տարի միջոցառման մեկնարկից առաջ ստիպված կլինեն արյուն հանձնել։

Նորամուծության մասին «Վեչերնի Ուրգանտ» հեռուստահաղորդման եթերում պատմել է երգիչ Սերգեյ Լազարևը, որը Ռուսաստանը մրցույթին կներկայացնի արդեն երկրորդ անգամ։

Նա պատմել է, որ միջոցառման հովանավորն այս տարի մի ընկերություն է, որը որոշում է, թե քանի ազգություն կա արյանդ մեջ։

Նրա խոսքով` բոլոր մասնակիցները տեղյակ են, որ հետազոտության տվյալները հետագայում կարող են հրապարակվել. համապատասխան փաստաթղթեր են ստորագրել։

Լազարևի կարծիքով` այս կանոնը կոչված է ցույց տալու, որ մասնակիցները կազմակերպիչների համար բոլորը մեկ են։ Երգիչը նաև հավանության է արժանացրել այս նորամուծությունը։

«Եվրատեսիլ 2019» կկայանա Թել Ավիվում մայիսի 14-ին։ Լազարևը կմասնակցի երկրորդ կիսաեզրափակչին։ «Եվրատեսիլ 2019»–ի եզրափակիչը կկայանա մայիսի 18-ին։

 

Աղբյուրը՝   armeniasputnik.am