Դերասանուհի, մոդել Շուշան Երիցյանը միկրոբլոգի իր էջում գրեթե ամեն օր հրապարակում է տեսանյութեր եւ լուսանկարներ, որոնք նկարագրում են նրա առօրյան ու ժամանցը։ «Միսս ԱՊՀ 2017» տիտղոսակիրը գիտի՝ ինչպես ուրախացնել իր հետեւորդներին:

Շուշան Երիցյանն իր Instagram-ի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո ջնջվում է, նոր տեսանյութ է տեղադրել, որում կրում է սպիտակ, ուլտրակարճ կիսատաբատ, նույն երանգի բաճկոն։ Տեսանյութում մոդել-դերասանուհին մեքենա է վարում, իսկ հրապարակմանը կից կատարել է հետեւյալ գրառումը․ «Լավ, վերջ գարնանային տրամադրություններին, անցանք գործերին»։