Ռուս մոդել Իրինա Շեյքը հերթական անգամ ուրախացրել է իր հետեւորդներին։ Մոդելի Instagram-ի էջում նոր լուսանկարներ են հայտնվել. 33-ամյա Շեյքը դարձել է Mugler ընկերության դեմքը։
Շեյքը կադրերում բարձրակրունկ կոշիկներ է կրում եւ ժակետ մերկ մարմնին։ Մոդելի երկրպագուները հիացած են նրա կերպարով։
«Կրակ», «Շքեղ Իրինա», «Թագուհի»,- լուսանկարը մեկնաբանել են մոդելի աստղային ընկերներն ու երկրպագուները։