Երգչուհի Սոֆո Մխեյանը իր ինստագրամի էջում նոր լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել.

«Պայծառ մարդիկ, լավ ու թանկ ընկերներ ) Երևանը դրա մասին է հենց)
Շախմատային լեգենդ ու տաղանդավորագույն @levonaronian-ը' դասական երաժշտության բացառիկ գիտակ, լրջագույն հումորով ու համով մարդ, գեղեցկուհի Արիանան' լավատեսությամբ ու հայերենի շատ համով իմացությամբ ))) ասում է սովորած առաջին բառերից էր' «քյառթու»-ն )Ու իմ հին ու բարի ընկերները)... Հ.Գ. Հայաստանում չես դադարում զարմանալ, թե իրար կողքի ոնց են ապրում այդքան տարբեր, անհասկանալի, հետաքրքիր ու դեռևս չբացահատված Հոգիներ))»: