32-ամյա Ֆուտբոլիստ Ժերար Պիկեն և 42-ամյա երգչուհի Շակիրան հազվադեպ են լուսանկարներ հրապարակում սոցցանցերի իրենց էջերում։ «Լռության սիրահար» աստղային զույգը օրերս, սակայն, համատեղ սելֆի է հրապարակել ավտոլվացման կետից։ Լուսանկարը միլիոնից ավել հավանումների է արժանացել։
«Գրկախառնություններ, մինչ մեքենան լվացվում է»,-լուսանկարը մեկնաբանել է Շակիրան։
Նշենք, որ երգչուհին վերջին անգամ անցած տարվա դեկտեմբեր ամսին էր ընտանեկան լուսանկարներ հրապարակել։