Daily Mail-ը հայտնում է, որ Քիմ Քարդաշյանը՝ Ջիմի Կիմելի հաղորդման ժամանակ, խոսել է չորրորդ երեխայի անվան ընտրության մասին։ Հաղորդման ընթացքում Քիմին շնորհավորել են 4-րդ երեխային սպասելու առթիվ, չնայած երեխային լույս աշխարհ է բերելու ոչ թե Քիմը, այլ փոխնորդ մայրը։
Հաղորդման ընթացքում Քիմը պատմել է, երկար ժամանակ է ծախսել համացանցում հայկական անուններ որոնելու համար և չի բացառվում, որ կարող է հայկական անուն ընտրել երեխայի համար։
Նշենք, որ Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի 4-րդ երեխան լույս աշխարհ կգա մայիսին։