Երգչուհի Սիրուշոն իր ինստագրամի էջում նոր լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել.
«Արթուր Գրիգորյանի և իր հիմնած Երգի պետական թատրոնի ավանդը անասելի մեծ է հայկական Որակյալ երաժշտության մեջ: Նա օր ու գիշեր աշխատել է և կերտել սերունդներ, ձևավորել երաժշտական ճաշակ և որակ, տուն է դարձել մի շարք այսօր սիրված կատարողների համար:
Մինչ օրս այն եզակի որակյալ երաժշտական կառույցներից է, որ ճիշտ կրթություն է տալիս:
ԵՊԹ-ի սան երբեք չեմ եղել, բայց շատ բարձր եմ գնահատում այն հսկայական աշխատանքը, որ տարվել է և խոնարհվում եմ Արթուր Գրիգորյանի տաղանդի և աշխատանքի առջև: Մեր Մեծերին չգնահատելը դեմ է մեր ազգային արժեքներին»: