Մեր օրերում զբոսաշրջային տեսարժան վայրերի հայտնի լինելը հիմնականում կախված է սոցիալական ցանցերից։ Ճանապարհորդների 50%-ը խոստովանել են, որ համացանցային գովազդները և տեղեկությունները մեծ ազդեցություն են ունեցել իրենց ճանապարհորդությունների վրա։ Սակայն այդ տեսարժան վայրերի համար հայտնի լինելը ոչ մի լավ բան չի հանգեցնում։ Խնդիրը պատերը ներկելը կամ աղբը չէ, որոնք իրենցից հետո թողնում են զբոսաշրջիկները։ Զբոսաշրջիկները վնասել կարող են նաև այլ կերպ․երբեմն միայն շնչելն էլ բավական է։
Մայ Բեյ ծավածոց՝ Թաիլանդ
Այս վայրը զբոսաշրջիկների համար հայտնի է դարձել հատկապես Լեոնարդո Դի Կապրիոյի «Ծովափ» ֆիլմից հետո։ Ֆիլմից հետո այցելուների թիվը հասնում էր օրեկան 5 հազարի։ Արդյունքում 2018 թվականի հունիսին իշխանությունները ստիպված անորոշ ժամանակով փակեցին մուտքը՝ էկոհամակարգը վերականգնելու համար։
Կորալներ՝ Ծննդյան կղզի, Ավստրալիա
10 ամսվա ընթացքում կորալների շուրջ 90%-ը ոչնչացվեցին։ Կորալների մի մասը ոչնչացան, իսկ մյուս մասն էլ խունացան։ Այս ամենի մեղավորը ջերմային սթրեսն է, որը առաջացել է եղանակային փոփոխությունների հետևանքով։
Ալտամիրա քարանձավ՝ Իսպանիա
Այցելուների համար այն փակվել է 2002 թվականին։ Զբոսաշրջային մեծ խմբերը իրենց շնչելով փչացնում էին նկարները․ գոլորշին և ածխաթթու գազը նկարների վրա բորբոսի առաջացման պատճառ էին դառնում։ 2001 թվականին քարանձավի մոտակայում կառուցել են թանգարան և քարանձավի կրկնօրինակը, որտեղ զբոսաշրջիկները կարող են վայելել գեղեցիկ պատկերները։
Պոոպո լիճ՝ Բոլիվիա
Լիճը ամբողջովին ցամաքել է 2016 թվականին։ Ցամաքելու պատճառը եղանակային փոփոխություններն ու զարգացող գյուղատնտեսությունն էր։ Հետաքրքիր է, որ լիճը երկրորդ անգամ է ցամաքում։ Առաջին անգամ այն ցամաքել է 1994 թվականին։ Այնուհետև անձրևների շնորհիվ, այն կրկին լցվել է ջրով։
Արվեստի կամուրջ՝ Փարիզ
Այս հայտնի կամուրջի վրա այնքան շատ «սիրո կողպեքներ» կար, որ նրա քաշը հասել էր 45 տոննայի։ Քաղաքի իշխանությունները՝ Սենան աղտոտումից փրկելու (հազարավոր բանալիներ էի ննետվում նրա մեջ) և կամուրջի հավանական փլուզումը կանխելու համար, ստիպված հեռացրեցին բոլոր կողպեքները և տեղադրեցին ապակե վահանակներ, որպեսզի մարդիկ չկարողանան նոր կողպեքներ կախել։
Նյութի աղբյուր blognews.am