Դեպրեսիայի և նեվրոզի բուժման լավագույն ձևերից մեկը հոբբի-թերապիան է։ Ձեռագործությամբ զբաղվելը օգնում է շեղվել առօրյա հոգսերից և հանել էմոցիոնալ ծանրաբեռնվածությունը։ Եթե ձեզ տանջում է սթրեսը, ապա փորձեք կյանքը հետաքրքրացնել ստեղծագործելով։ Հոբբիի այս տեսակները ամենալավ տարբերակներն են։
Օրիգամի
Օրիգամին պատրաստելու գործընթացը պահանջում է համբերություն և կենտրոնացվածություն։ Մեկ սխալ քայլ և ողջ աշխատանքը ջուրը կընկնի։ Միևնույն ժամանակ գործընթացը էմոցիոնալ լարվածություն չի առաջացնում, ավելին մատների հպումից առաջացած թղթի ձայնը կարող է կարճ ժամանակահատվածում կարգի բերել ձեր մտքերը և հանգստացնել նյարդային համակարգը։
Նկարչություն
Եթե դուք հաճախում եք գրախանութներ, ապա հավանաբար տեսած կլինեք հակասթրեսային-գունավորում տեսակի պիտույքներ։ Ի տարբերություն մանկականի՝ մեծահասակների համար նախատեսված գունավորումները բաղկացած են բազմաթիվ մանր մասնիկներից, ինչը ներկելու համար ուշադրություն և կենտրոնացվածություն է պահանջում։
Խեցեգործություն
Գիտությունը վաղուց բացահայտել է, որ մանր աշխատանքները կապված են ուղեղի գործունեության հետ։ Ձեռքի գործը օգնում է հաղթահարել էմոցիոնալ լարվածությունը և հանգստանալ։ Կարևորը՝ պետք է զբաղվել անընդհատ։ Թեև այս հոբբին որոշակի ֆինանսներ է պահանջում, այնուամենայնիվ կարելի է փորձել։ Նոր սկսող կավագործները նշում են, որ կավի հետ աշխատանքը ուղղակի անհավանական հաճույք է։
Նյութի աղբյուր blognews.am