Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է համալրել անգլիական մեկ այլ ակումբի շարքերը:
Այս մասին գրում է Evening Standard-ը: Եթե կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Դենիս Սուարեսը միանա «Արսենալ»-ին, ապա Մխիթարյանը կարող է հեռանալ «զինագործներից» և միանա «Էվերտոն»-ին:
Ըստ պարբերականի՝ հայ կիսապաշտպանը կարող է համագործակցել իսլանդացի Գիլֆի Սիգուրդսոնի հետ:
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրում էին, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Միլան»-ը: