«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» դափնեկիր Լուսինե Թովմասյանը իր ինստագրամի էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել.
«Իմ փոքրիկ մասնիկն է , շատ նման ինձ , բայց միևնույն ժամանակ այնքան տարբեր։ Նայում եմ նրան ու հասկանում, որ աշխարհի ամբողջ երջանկությունը խտացրել եմ նրա ժպիտի մեջ։
Երբ կյանքն ուզում է հաճոյախոսել, աղջիկ է պարգևում։ Ես ստացել եմ կյանքիս լավագույն հաճոյախոսությունը»: