Մարզումը առողջ ապրելակերպ պահպանելու շատ փոքր բաղկացուցիչն է և ձեր քրտնաջան աշխատանքը կարող է ապարդյուն լինել, եթե չկատարեք մի շարք պարզ գործողությունները, որոնք կամրապնդեն արդյունքները։ Ցավոք սրտի դուք ցանկալի արդյունքի կհասնեք միայն այն ժամանակ, երբ մարզասրահում մարզվելիս կդառնաք հետևողական։ Եվ այսպես, մարզվելուց հետո երբեք մի արեք այս սխալները․
Դուք քիչ ջուր եք խմում
Մարդկանց մեծ մասը ապրում է մշտական ջրազրկման պայմաններում։ Այն հնարավոր է բուժել միայն ջրի օգտագործման շնորհիվ։ Մոտավորապես 30-35 մլ՝ ձեր քաշի ամեն 1 կգ-ի համար, սրան էլ գումարած 0,5-1 լ՝ հաշվի առնելով մարզումների ամեն մեկ ժամը։ Սա հատկապես շատ կարևոր է, եթե դուք շատ եք քրտնում։ Շատ ջուր խմեք թե՛ մարզումներից առաջ, թե՛ ընթացքում և թե՛ մարզումներից հետո։
Ձեզանից հետո չեք հավաքել՝ հատկապես եթե մարզասրահում եք
Հավաքեք ձեր ետևից՝ լինի դա տանը թե մարզասրահում։ Օրենք դարձրեք ձեր «սպորտային տարածքը» կարգի բերելը։ Սրբեք գորգիկը կամ էլ մարզասարքը և համոզվեք, որ ծանրոցները դրել եք իրենց համար նախատեսված վայրում։ Սա նույպես որակյալ մարզման մի մանս է և ցույց է տալիս թե դուք որքան հավաքված և կազմակերպված եք։
Մի մոռացեք գրանցել արդյունքները
Անպայման հետևեք ձեր մարզումների արդյունքներին։ Այն հետագա մոտիվացիայի համար շատ լավ միջոց է։ Բացի այդ, փորձեք ձեր ձեռքբերումնեորվ կիսվել նաև համացանցում։ Հնարավոր է, որ դուք ոգևորեք նաև ձեր ընկերոջը։