Թուրքական լրատվամիջոցների ուշադրությունը գրավել է Թուրքիայի Մարմարիսում խարիսխ գցած շքեղ զբոսանավը։
Ըստ Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ Ace անունը կրող եւ Կայմանյան կղզիների դրոշի ներքո նավարկող շքեղ զբոսանավը պատկանում է միլիարդատեր Սամվել Կարապետյանին։
Նշվում է, որ 87 մետր երկարությամբ շքեղ զբոսանավը Մարմարիսում լիցքավորել է 450 հազար լիտր վառելիք։
Ըստ Forbes ամսագրի Սամվել Կարապետյանի կարողությունը գնահատվում է շուրջ 2.8 միլիարդ դոլար։