Համացանցում է հայտնվել լեգենդար «Առյուծ արքա» կինոֆիլմի թրեյլերը, որը կդառնա 1994 թվականի մուլտֆիլմի ռեմեյքը։ Այս մասին գրել է «Spletnik.ru»-ն։
Ռեժիսոր Ջոն Ֆավրոյի՝ ամբողջովին նորացված «Առյուծ արքան» հանդիսատեսին տեղափոխում Է աֆրիկյան սավաննա, որտեղ ապագա արքան պետք Է հաղթահարի դավաճանությունն ու ողբերգությունը, որպեսզի իր օրինական տեղն ստանա Հպարտության ժայռի վրա»,-ասված Է ստուդիայի՝ հրապարակմանը կից մեկնաբանության մեջ: Նշվում Է, որ կինոժապավենը վարձույթ կմտնի 2019 թվականի հուլիսի 19-ին: Թիզերում ցուցադրված Է, թե սավաննայի բնակիչներն ինչպես են ողջունում գազանների ապագա արքային. կենդանիները հավաքվել են ժայռի շուրջ, որի վրա Ռաֆիքի կապիկը ձեռքին պահում Է Սիմբու նորածին կորյունին՝ կինոնկարի գլխավոր հերոսին: Գործողությունը տեղի Է ունենում Circle of Life («Կյանքի շրջան») սաունդթրեքի ֆոնին, որը հնչել Է 1994 թվականի «Առյուծ արքա» մուլտֆիլմում:Նոր ֆիլմի ռեժիսորը, որը թողարկվելու Է 2019 թվականի ամռանը, Ջոն Ֆավրոն Է: Հնչունավորմանը մասնակցել են Դոնալդ Գլովերը, Սեթ Ռոգենը, Չիվեթել Էջիոֆորը, Բիլի Այքները, Ջոն Օլիվերը, Քիգեն-Մայքլ Քին, Բեյոնսեն եւ ուրիշներ: Իր դերին Է վերադարձել Ջեյմս Էռլ Ջոնսը: Ռեմեյքի սաունդթրեքի, ինչպես նաեւ դասական մուլտֆիլմի վրա աշխատել Է Էլթոն Ջոնը
Հիշեցնենք, որ ֆիլմը պատմում է Սիմբա անունով առյուծի պատմությունը, որը կորցնում է իր հորը և հեռացվեց անապատի եզրերին: Ձագուկը համակերպվում է կորստի վշտին, մեծանում, անցնում է փորձանքների միջով, բայց վերջում գտնում է ճշմարիտ ընկերներ Սավանայի բնակիչների շրջանում և միաժամանակ հուսահատորեն պայքարում է իշխանության համար՝ պարզելով, թե ինչ է նշանակում լինել իրական թագավոր: