VARDA-ն Instagram-ում լուսանկար է հրապարակել, որը մեկնաբանել է հետեւյալ կերպ․
«Կինը սկզբում կսովորեցնի բոլորին, որ նա ուժեղ է, ապա չի վախենա քանդել իր ստեղծած կերպարը։ Աղջիկներ, թույլ տվեք ցուցադրել նաեւ ձեր երկրորդ կողմը․․․ Թույլ լինելը շատ հաճելի է, հաճելի է ոչ միայն ձեզ, այլեւ շրջապատողներին։ Ուժեղ կնոջ կողքին հեշտ չէ, հատկապես տղամարդկանց։ Նրա համար չէ, որ չեն կարող ձեզ հաղթել, այլ նրա համար, որ կնոջ հետ կռվելը մինիմում տարօրինակ է», - նշել է արտիստուհին։
«Փորձեք ձեր օրակարգ մտցնել այն, ինչ ցանկանում եք, ոչ՝ այն, ինչ պետք է։ Մենք այնքան են սովորել մտածել ուրիշների մասին, որ երբեմն մոռանում ենք, թե ինչ ենք ուզում ինքներս։
Լսեք ձեզ եւ ձեր երազանքներին, հիշեք, թե ինչի մասին եք երազել մանկության տարիներին, հիշեք ինչպիսի տաղանդներով էիք օժտված․․․
Եթե սիրում եք պարել, պարեք։ Եթե սիրում եք ռիսկի դիմել, ապա դիմեք։ Երազում եք շպագատ նստել, ապա անհապաղ գրանցվեք ֆիթնեսի պարապունքների։
Որոշեք եւ ձեռք բերեք կոշիկների այն զույգը, որը կարծում եք ձեզ հարկավոր չէ եւ նոր զգեստ՝ առանց պատչառի, պարզապես այն բանի համար, որ դուք կին եք», - գրել է VARDA-ն։