SquareTrade ընկերության վերլուծաբանները նշել են ամերիկացի օգտատերերի սմարթֆոնների ջարդվելու առավել հաճախ հանդիպող պատճառը: Հետազոտության համաձայն՝ հեռախոսը ջարդել Է տերերի 66 տոկոսը: Մոտավորապես դեպքերի կեսի ժամանակ ջարդվել Է Էկրանը. մեկ տարում ԱՄՆ-ում այս կերպ փչացել Է ավելի քան 50 միլիոն գաջեթ, իսկ դրանց նորոգման համար միագումար ծախսվել Է 3,4 միլիարդ դոլար:
Տերերը նաեւ նորոգման արհեստանոցներ են դիմում խազխզված Էկրաններով (27 տոկոս), անսարքին մարտկոցով (22 տոկոս), կորպուսի կոտրատված եզրերով եւ սենսորային կառավարման դիսֆունկցիայով՝ 16-ական տոկոս: Փորձագետների խոսքով՝ ամենից հաճախ կոտրվածքներ պատահում են իրենց գաջեթների հետ օգտատերերի անշնորհք վարվելու պատճառով: Այսպես, դեպքերի մեծ մասում (74 տոկոս) սմարթֆոնը ջարդվում Է գետնին ընկնելուց հետո: Հեռախոսը ջրի մեջ Է գցել օգտատերերի 39 տոկոսը, զուգարան՝ 26 տոկոսը: Նաեւ նշված Է, որ հաճախ հեռախոսների տերերը չգիտեն, թե ինչ կարող Է նստել նորոգումը, եւ շարունակում են օգտվել վնասված մոդելներից կամ Էլ նորոգման փոխարեն գնում են նորը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: