Բաղադրամասեր
- 2 բաժակ թթվասերին ՝
- 2 բաժակա շաքարավազ,
- 0.5 կգ կարագ,
- 1թգ. սոդա,
- 5 հատ ձու,
- 2 տուփ խտացրած կաթ,
- շոկոլադ և ալյուր
Պատրաստման եղանակը
- 100 գր. կարագը լավ հարել, 3 ձուն և 1 բաժակ շաքարավազը լավ հարել, ավելացնել 2 բաժակ թթվասեր` 1 թգ. սոդայով և այնքան ալյուր, որ ստացվի փափուկ խմոր:
- Բաժանել 7 գնդի:
- Թխել առանձին-առանձին:
- Կրեմը պատրաստելու համար հարկավոր է ՝
- 2 տուփ խտացրած կաթը 2 ժամ եռացնել, 2 ձվի դեղնուցը 1 բաժակ շաքարավազով հարել: 400 գր. կարագը փափկեցնել, լավ հարել:
- Բոլորը միասին լավ խառնել, քսել շերտերին: Վրան քերել շոկոլադե սալիկ: